Ավագանու նիստում ընդգրկված է Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` նիստի օրակարգում 27 հարց է: «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` քաղաքապետի տեղակալներին քաղաքապետի ներկայացմամբ նշանակում է ավագանին: Ելնելով վերոգրյալից` Երևան քաղաքի ավագանուն առաջարկվում է Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակել Տիգրան Ավինյանին»,- նշված է որոշման նախագծում:
Երևանի քաղաքապետն ունի չորս տեղակալ՝ Լևոն Հովհաննիսյան, Գևորգ Սիմոնյան, Սուրեն Գրիգորյան, Ստեփան Մաչյան։