Ակցիայի մասնակից 11 քաղաքացի է բերման ենթարկվել, 2–ը՝ զենք պահելու կասկածանքով․ Ոստիկանություն

Ակցիայի մասնակից 11 քաղաքացի է բերման ենթարկվել, 2–ը՝ զենք պահելու կասկածանքով։ Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։ «9 քաղաքացի բերման է ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը»«–հայտնեցին ոստիկանությունից, նշելով, որ ևս երկու անձ բերման է ենթարկվել զենք պահելու կասկածանքով։ Հիշեցնենք, որ ապրիլի 17–ից ընդդիմադիր տարբեր ուժեր հայտարարել են անժամկետ բողոքի ակցիաների մասին մայրաքաղաքում և Հանրապետության տարբեր շրջաններում։