Համբարձում Մաթևոսյանը ՀՀ փոխվարչապետ է նշանակվել

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Համբարձում Մաթևոսյանին փոխվարչապետ նշանակելու մասին։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Համբարձում Մաթևոսյանին նշանակել փոխվարչապետ»,-ասված է հրամանագրում: Նշենք, որ Համբարձում Մաթևոսյանը 2018 թ․ հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նշանակվել էր Արմավիրի մարզպետ, 2021 թ․ նոյեմբերի 24-ին ազատվել պաշտոնից։