Նոյեմբերի 9-ին ՄԲ-ում խորհրդարանում կքննարկվի «Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը»

Նոյեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատում առաջին ընթերցմամբ կքննարկվի «Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը», ինչի մասին ֆեյսբուքյան էջում հաղորդում է Մեծ Բրիտանիայի Հայ դատի գրասենյակը: Աղբյուրը մանրամասնում է, որ օրինագիծը կներկայացնի Պահպանողական կուսակացության անդամ Թիմ Լոութոնը: Նշվում է, որ եթե օրինագիծն անցնի այս փուլը, ապա Միացյալ Թագավորությունը մեկ քայլով կմոտենա Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը: