ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի հետ համագործակցության ծրագրին. այն կգործի մինչ 2027 թվականը

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի կառավարության հետ 2022-2027 թվականների միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի ստորագրմանը, որը բխում է չորեքշաբթի պաշտոնական իրավական տեղեկատվության պորտալում տեղադրված Նախարարների կաբինետի հրամանից, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ընդունել Ռուսաստանի Տնտեսական զարգացման նախարարության առաջարկությունը, որը համաձայնեցվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության և շահագրգիռ այլ դաշնային գործադիր մարմինների հետ՝ 2022-2027 թվականների համար Ռուսաստանի Դաշնության կառավարության և ՀՀ կառավարության միջև միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի ստորագրման մասին»,- ասված է հրամանագրում։

Տնտեսական զարգացման նախարարությանը հանձնարարվել է ՌԴ կառավարության անունից ստորագրել համագործակցության ծրագիր։