Խոսուն թվեր․ 2021թ․ հունվար-օգոստոսի փաստացին և 2022թ․ համար խոստացվողը․ Թադևոս Ավետիսյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը ներկայացրել ու համեմատել է 2021թ․ հունվար-օգոստոս ամիսների փաստացի և 2022 թ․ խոստացվող տնտեսական ցուցանիշները։ Ցուցանիշների համեմատությունը՝ ստորև․

«2021թ․ հունվար-օգոստոս՝ 2020թ․ նույն ժամանակահատվածի համեմատ․

-       ՏԱՑ (տնտեսական ակտիվության ցուցանիշ)՝ +4,9 տոկոս, իսկ օրինակ՝ Վրաստանում՝ +12 տոկոս (շուրջ 2,5 անգամ գերազանցում է ՀՀ ցուցանիշը),

-       պետական բյուջեի եկամուտների աճ՝ 11 տոկոս,

-       պետական բյուջեի ծախսերի աճ՝ 10,4 տոկոս,

-       պետական բյուջեի պակասուրդի աճ՝ 6,1 տոկոս,

-       անապահովության նպաստների, կենսաթոշակների, նվազագույն աշխատավարձի չափերի աճեր՝ 0,

-       միջին աշխատավարձն աճել է 6 տոկոսով,

-       ՍԳԻ (միջին գները) +6,4 տոկոս, իսկ հունվար-սեպտեմբերին՝ +6,7 տոկոս,

-       սննդամթերքի գները՝ +9,3 տոկոս, իսկ հունվար-սեպտեմբերին՝ +6,7 տոկոս։

2021թ․ սեպտեմբեր՝ 2020թ․ սեպտեմբերի համեմատ․

-       սննդամթերքի գները՝ +15,4 տոկոս,

-       բանջարեղեն՝ +64,5 տոկոս, արևածաղկի բուսական յուղ՝ +55,1 տոկոս, ձու՝ +27,4 տոկոս։

2021թ․ 2-րդ եռամսյակ․

-       նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեք՝ 70044 դրամ,

-       նվազագույն ամսական աշխատավարձի չափ՝ 68000 դրամ,

-       կենսաթոշակների միջին չափ՝ շուրջ 40000 դրամ,

-       կենսաթոշակի նվազագույն չափ՝ 26500 դրամ։

2021թ․ հունվար-օգոստոս․

-       օտարերկրյա ներդրումների ընդհանուր զուտ ներհոսք՝ +280 մլն․ ԱՄՆ դոլար,

-       օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ

ներհոսք՝ +85,7 մլն․ ԱՄՆ դոլար,

-       պետական պարտքի աճ՝ 12 տոկոս կամ 1 միլիարդ ԱՄՆ դոլար (31.08.2021թ. կազմել է շուրջ 8,953 միլիարդ ԱՄՆ դոլար),

-       պետական բյուջեի կապիտալ ծախսերի թերակատարում՝ շուրջ 30 տոկոս,

2022 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված․

-       ընդհանուր եկամուտներ՝ 1,946 տրիլիոն դրամ, աճ՝ 29 տոկոս (2021թ․ հունվար-օգոստոսի ցուցանիշը գերազանցում է շուրջ 3 անգամ),

-       հարկային եկամուտներ և պետական տուրքեր՝ 1,844 տրիլիոն դրամ, աճ՝ 28 տոկոս,

-       ընդհանուր ծախսեր՝ 2,188 տրիլիոն դրամ, աճ՝ 18,2 տոկոսով (2021թ․ հունվար-օգոստոսի ցուցանիշը գերազանցում է շուրջ 1,8 անգամ),

-       կապիտալ ծախսերի աճ՝ 60,2 տոկոս (2021թ․ հունվար-օգոստոսին թերակատարում՝ շուրջ 30 տոկոսով),

-       պակասուրդ՝ 242,2 միլիարդ դրամ, նվազում՝ 29 տոկոս,

-       անապահովության նպաստների չափերի բարձրացում՝ 0,

-       նվազազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի որոշ այլ տեսակների չափերի միջին աճ՝ 7-8 տոկոսով,

-       նվազագույն ամսական աշխատավարձի աճ՝ 0,

-       հանրային ծառայողների բազային աշխատավարձի աճ՝ 0,

-       զբաղվածության պետական ծրագրի ֆինանսավորման նվազում՝ 25 տոկոսով,

-       թիրախավորում՝

ü  սպառողական ապրանքների գների աճը 2022թ․՝ մինչև 5,5 տոկոս, 2021թ․՝ 7 տոկոս,

ü  ՀՆԱ-ի աճը 2022թ․՝ 7 տոկոս, 2021թ․՝ 6,5 տոկոս (2021թ․ հունվար-օգոստոսի փաստացին՝ 4,9 տոկոս)։

Պետական բյուջեի սոցիալական բնույթին հատկանշական օրինակ․

-       նախորդ տարվա համեմատ 2004թ․ կենսաթոշակի միջին չափը բարձրացվել է 32,3 տոկոսով,

-       նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացել է 1,6 անգամ»: