ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդես է եկել գլոբալ պատվաստման օգտին

ՄԱԿ-ի  գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հանդես է եկել գլոբալ պատվաստման օգտին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նման հայտարարությամբ նա հանդես է եկել Բելգրադում Չմիացման շարժման 60-ամյակի պատվին բարձր մակարդակով հոբելյանական նիստին տեսաուղերձում։

«Ես վաղուց փորձում եմ առաջ մել գլոբալ պատվաստման ծրագիրը։ Մենք իսկապես ցանկանում ենք, որ աշխարհի յուրաքանչյուր երկիր ունենա պատվաստումների բարձր մակարդակ»,-ասել է նա։ Ըննդհանուր առմամբ, ֆորումին մասնակցում է 555 մասնակից, միջոցառման կազմակերպման մեջ ներգրավված է ավելի քան 6 հազար մարդ: Չմիավորման շարժումը միջազգային կազմակերպություն է, որը միավորում է երկրներ, որոնց արտաքին քաղաքականությունը հիմնված է ռազմաքաղաքական բլոկներին մասնակցելուց հրաժարվելու եւ անկախության ու հավասարության սկզբունքների վրա հիմնված ժողովուրդների խաղաղ գոյակցության վրա: Այն  հիմնադրվել է 1961 թ. սեպտեմբերի 1-ին, երբ Բելգրադում բացվեց 25 ոչ անդամ երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների I համաժողովը: Ներկայումս Չմիավորման շարժումը միավորում է 120 երկիր,եւ դրանում դիտորդի կարգավիճակ ունեն 17 պետություններ եւ 10 միջազգային կազմակերպություններ: