Դավիթ Տոնոյանը երկու ամսով կալանավորվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ բավարարել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ։ Այս մասին լրագրողներին հայտնեց նրա փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ Տոնոյանն անցնում է ռազմամթերքի մատակարարման չարաշահմանն առնչվող քրեական գործով: