«Իրավունք». Ի՞նչ է սպասվում Մեղրիում. Սամվել Բաբայանը մտադիր է մեկնել այնտեղ

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` Ազատական կուսակցության նախագահ, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը մտադիր է առաջիկա ՏԻՄ ընտրությունների վճռորոշ օրերին մեկնել Մեղրի` տեղում իրավիճակը վերահսկելու համար:

Հիշեցնենք, որ տեղի համայնքային ընտրություններին Ազատական կուսակցությունն առաջադրել է Խաչիկ Անդրեասյանի թեկնածությունը, որը համարվում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի հիմնական մրցակիցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում