ԱՀԿ ղեկավարը զգուշացրել է, որ կարող է կորոնավիրուսի առավել վտանգավոր հարուցիչ ի հայտ գալ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահը հայտնել է, որ հնարավոր է՝ կորոնավիրուսի նոր և ավելի վտանգավոր հարուցիչ ի հայտ գա, քան «Դելտա» տարբերակն է, հաղորդում է ТАСС-ը:

«Որքան մեծ լինի կորոնավիրուսի տարածման ծավալն ու աշխարհագրությունը, այդքան առավել մեծ քանակով նոր ի հայտ եկող հարուցիչները վտանգավոր լինելու ներուժ կունենան: Դրանք կարող են ավելի վտանգավոր լինել, քան այժմ առկա և մեծ վնասներ հասցնող «Դելտա» հարուցիչը: Որքան շատ տարատեսակներ լինեն, այդքան մեծ կլինի հավանականությունը, որ դրանցից որևէ մեկի դեմ պատվաստանյութերն անօգուտ կլինեն, իսկ այդ դեպքում մենք կվերադառնանք ամենասկիզբ»,- ասել է Թեդրոս Գեբրեսիուսը: