Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 194, մահվան՝ 3 նոր դեպք

Հայաստանում հուլիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 194 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 227 716-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 4572 է: Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հուլիսի 20-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1112 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5684-ի: Մեկ օրում առողջացածների թիվը 102 է, ընդհանուր առողջացածներինը՝ 218 529, փաստացի բուժվողներինը՝ 3503 (մեկ օրում ավելացել է 89-ով): Մեկ օրում արվել է 6299 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 277 470 թեստ: