Ք

Ք
ՔԱՂԱՔ
Երազում մեծ քաղաք տեսնելը մեծ նպատակների և ձգտումների նշան է։ Տարօրինակ քաղաք տեսնելը նշանակում է, որ ձեր հետ տեղի է ունենալու տարօրինակ միջադեպ։
ՔԱՂՑՐ
Երազում ինչ որ քաղցր բան ուտելը ուրախության, հաճույքի նշան է։ Եթե երազում ինչ որ մեկը ձեզ հյուրասիրում է քաղցրավենիք, զգուշացեք խաբեությունից։
ՔԱՄԻ
Երազում ուժեղ քամին արագ փոփոխությունների և նորությունների նշան է։ Հաճելի, մեղմ քամին հոգեկան հանգստի և ուրախության նշան է։
ՔԱՅԼ
Երազում քայլերի ձայն լսելը շտապ և կարևոր իրադարձության նշան է։ Ձայներից վախենալը նշանակում է, որ ձեզ սպասվում են դժվարին փորձություններ։
ՔԱՐ
Քարերի մասին երազները դժվարության, խոչընդոտների, դժվարին կյանքի նշան են։
ՔԵՐԾՎԱԾՔ
Երազումքերծվածքները նվաստացման ևտխրության նշան են։
ՔԻԹ
Քթի վերաբերյալ երազները խորհրդանշում են մեր կանխազգացումները։ Մեծ քիթն իմաստունության խորհրդանիշ է։ Երազում առանց քիթ լինելը կորստի, սխալների նշան է։
ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Երազում քննության մասին զրույց լսելը գործերում խոչընդոտների նշան է։ Բարեհաջող քննություն հանձնելը նշանակում է, որ դուք պատվով կհաղթահարեք կյանքի փորձությունները։
ՔՈՐՈՑ
Երազում շատ քորոցներ տեսնելը բամբասանքի, վիրավորանքի և վեճերի
նշան է։
ՔԱՎՈՐ լինել

Մասնակցություն տհաճ գործի։

ՔԱՐԱՎԱՆ

Առևտրով ձեռք բերված հարստություն։

ՔԱՐՏԵԶ

Օտար երկրներով հաջողակ ճամփորդություն։

ՔԵՉԱ

Շահավետ գործ։

ՔԵՖ

Հիասթափություն և տրտմություն, քեֆ անել՝ ծանր հիվանդանալ։

ՔՆԱՐ

Բամբասանք և խաբեություն։

ՔՆՆԻՉ

Դատավարություն։

ՔՈՐՈՑ

Բամբասանք, վիրավորանք, վեճ։

ՔՍՈՒՔ կոշիկի

Թախծոտ մտքեր, կոշիկին քսել՝ դժվար, չսիրված գործ կատարել։

ՔՈՒՌԱԿ

Ազատագրում, անկախություն, երջանկություն։