Մ

Մ

ՄԱԳԼՑԵԼ
Եթե երազում տեսել եք, որ դժվարությամբ վեր եք մագլցում, ապա դժվարին գործերում ձեզ հաջողություն է սպասվում։ Եթե երազում տեսել եք, որ մեծ դժվարությամբ վայր եք իջնում, ապա ձեզ սպասվում են անհաջողություններ։
ՄԱԶ
Եթե երազում տեսել եք, որ երկար մազեր ունեք, ապա ձեզ սպասվում են ուրախալի նորություններ, հավատարիմ ընկերություն, բարեկեցություն։ Խճճված մազերն անհաջող և խճճված գործերի նշան են։ Եթե երազում տեսել եք, որ ձեր մազերը թափել են, ապա սպասվում են վեճեր, անհաջողություն, կորուստ, աղքատություն, բաժանում սիրելի մարդկանցից։
ՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ 
Երազում մակագրություն տեսնելը կամ այն ընթերցելը դրամական կորստի կամ վատ լուրեր ստանալու նշան է։
ՄԱՀ
Երազում մահ տեսնելը կամ մահվան մասին զրուցելը փոփոխությունների, նոր սկզբի, ձգձգվող գործերի ավարտի, նոր ծանոթությունների հաստատման նշան է։
ՄԱՅՐ
Յուրաքանչյուր երազ, որում տեսել եք ձեր մորը, նշանակում է բարեկեցություն ևօրհնանք։
ՄԱՈԱԽՈՒՂ 
Մառախուղի վերաբերյալ երազները կանխատեսում Են գործերում խոչընդոտներ, տխրություն, կորուստ, կասկած կամ խելակորույս կիրք։
ՄԱՏ 
Երազում աջ ձեռքի մատներ տեսնելը նշանակում է արական սեռի բարեկամներ, իսկ ձախ ձեռքի մատներ տեսնելը իգական սեռի բարեկամներ։ Երազում տեսնել, որ ձեր մատները գեղեցիկ են, նշանակում է ձեր ցանկությունները կիրականանան։ Երազում առանց մատների մնալը նյութական մեծ վնասի կամ երեխաների կորստի նշան է։
ՄԱՏԱՆԻ 
Երազում մատանի տեսնելը նշանակում է ընկերություն, ամուսնություն, կապվածություն, նշանադրություն։ Երազում մատանի կոտրելը կամ կորցնելը հարաբերությունների խզման և սիրելի մարդու կորստի նշան է։
ՄԱՏԻՏ
Երազում մատիտով նշումներ անելը նշանակում է սպասվում են լուրեր։ Գունավոր մատիտներ տեսնելը երազկոտության նշան է։
ՄԱՐԳԱՐԻՏ
Երազում մարգարիտ տեսնելը գործերում հաջողության նշան է։ Մեկ այլ մեկնաբանությամբ մարգարտի վերաբերյալ երազները նշանակում են սուտ, արցունքներ ևընկերոջից բաժանում։
ՄԱՐԴԻԿ
Երազում մռայլ մարդկանցով շրջապատված լինելը կորստի, ապրումների, վատ լուրերի նշան է։ Տոնական զգեստներով մարդկանց տեսնելը նշանակում է, որ ձեր կարգավիճակը կբարելավվի։
ՄԱՐՄԻՆ 
Երազում ձեր մարմինը մերկ տեսնելը նշանակում է, որ ձեզ սպասվում է ամոթ, նվաստացում և խայտառակություն։ Երազում մարմնի վրա վնասվածք տեսնելը նշանակում է, որ ձեզ սպասվում են անախորժություններ և երազը նախազգուշացնում է վտանգի վերաբերյալ։ Երազում գիրանալը մեծ հաճույքների նշան է։ Երազում նիհարելը աղքատության, զրկանքների և մեծ ապրումների նշան է։
ՄԵԿՆԵԼ 
Երազում տեսնել, որ դուք ձեր տնից ինչ որ տեղ եք մեկնում, նշանակում է, որ ձեզսպասվում են մեծփոփոխություններ։
ՄԵՂՐ
Երազում մեղրը հարստության նշան է։ Սիրահարների համար այն համատեղ կյանքում երջանկության նշան է։ Դառը մեղրը նշանակում է տխրություն և սին հույսեր։
ՄԵՌԵԼ 
Երազում մեռել տեսնելն իրական կյանքում ձեզ ոչնչով չի վնասի, եթե այն անշարժ պառկած է և ոչինչ չի անում։ Եթե երազում տեսել եք, որ մեռելն իրարանցում է առաջացրել, ապա այն կանխատեսում է անախորժություններ և վտանգ։ Երազում հարազատ մարդուն կամ ընկերոջը մահացած տեսնելը նշանակում է նրա հետ կապված անախորժություններ, բաժանում կամ մեծ ապրումներ։ Ուրախ մեռելը ընկերոջից կամ հարազատներից լավ նորություն ստանալու նշան է։ Տխուր մեռելը վատ նորության նշան է։ Ինքներդ ձեզ մահացած տեսնելը նշանակում է, որձեր կյանքը երկար և բարեկեցիկ կլինի։
ՄԻՋԱՆՑՔ 
Երազում միջանցք տեսնելը կամ նրանով առաջ ընթանալը նշանակում է, որ ձեզսպասվում են դժվարություններ։ Միջանցքով մեկ այլ տարածք մտնելը նշանակում է, որ դուք կհաղթահարեք դժվարությունները։
ՄԻՍ 
Երազում միս տեսնելը, գնելը կամ ուտելը նշանակում է ձեզ սպասվում են անախորժություններ կամ հիվանդություն։
ՄԿՐԱՏ 
Երազում մկրատ տեսնելը ստի, կեղծիքի նշան է։ Երազում մկրատ սրելը վեճի և պարզաբանումների նշան է։ Մկրատով ինչ որ բան կտրելը եկամտի, գումարի ստացման և բարիքների նշան է։
ՄՈՄ
Երազում մոմ տեսնելը կյանքի, առողջության, բարեկեցության, սիրո նշան է։ Երազում մոմ վառելը հաջողության նշան է։ Երազում չվառված մոմերը կանխատեսում են տխրություն։
ՄՈՄԱԿԱԼ 
Երազում մոմակալ տեսնելը նշանակում է ինչ որ գաղտնիքի բացահայտում, գաղտնի հարաբերություններ, գաղտնի սեր կամ անարդար գործարք։ Երազում վառվող մոմերով մոմակալ տեսնելը մեծ սիրո կամ մեծ հաջողության նշան է։
ՄՈԾԱԿ
Երազում մոծակ սպանելը կամ բռնելը նշանակում է, որ դուք հաջողությամբ կհաղթահարեք դժվարությունները։
ՄՈՐԹԻ 
Երազում նուրբ, փափուկ, թանկարժեք մորթի տեսնելը նրբության, կապվածության, ազնվության նշան է։ Կոշտ, ծակծկող մորթի տեսնելը խաբեության, դավաճանության նշան է։
ՄՈՐՈՒՔ
Ինքներդ ձեզ մորուքով տեսնելը գործերի բարեհաջող ընթացքի և եկամտի նշան է։ Երազում կինն իրեն մորուքով տեսնելը նշանակում է, որ ձեզսպասվում են դժվարություններ։ Հղի կինը մորուքով լինելը նշանակում է, որ նա լույս աշխարհ է բերելու արու զավակ։ Երազում սև գույնի մորուք տեսնելը նշանակում է առողջություն։ Երազում երկար մորուքով լինելը մեծարանքի և պարգևի նշան է։ Եթե երազում տղամարդը տեսնում է, որ սափրել է մորուքը, ապա նրան սպասվում են անախորժություններ։
ՄՈՒԿ 
Երազում մուկն անցանկալի հարաբերությունների, դժվարին իրավիճակների նշան է։

Մարմնամարզիկ

Զբաղեցրած դիրքի վտանգավորւթյուն և խախուտություն

Մարագ

Տան, բնակարանի կամ ծառայության փոփոխություն

Մորուք ունենալ երկար

Պատիվ և հարգանք

Մորուք ունենալ կարճ

Դատական պրոցես

Մարտ

Հիվանդությունից ազատվել, հաջողություն գործերում, սիրո մեջ, հաղթանակ թշնամիների նկատմամբ

Մուրաբա եփել

Հաջողություն սիրած զբաղմունքում

Մուրաբա ուտել

Հաջողություն սիրո մեջ

Մազեր խիտ

Հարստություն և ուժ

Մազեր թափվող

Հիվանդություն և աղքատություն

Մեխակ

Հաջողություն, հաճույք և բավարարվածություն

Մեխ

Վիրավորանք, տխրություն և անհաջողություն

Մեխ խփել

Բախտը բերել, հաջողություն գործերում

Մանանեխ տեսնել կամ ուտել

Դավաճանություն սիրո մեջ և ընտանեկան անախորժություններ

Մանուկ

Հաջողություն և գործերի բարելավում

Մարգարիտ

Բաժանվել ընկերոջից

Մոլորվել դաշտում կամ անտառում

Հաջողություն գործերում, նպատակին հաստատբ հասնել

Մայրամուտ

Մեծ և երջանիկ փոփոխություն

Մահապատիժ տեսնել

Վիրավորանք կրել, անարդարություն

Մահապատիժ ենթարկվել

Մեծ երջանկության հասնել

Մոմակալ ճյուղավոր

Ուրախ հավաքույթ

Մատիտ

Հետաքրքիր և եկամտաբեր զբաղմունք

Մառան, մթերանոց

Խնայողություն, շահ

Մտրակ

Խայտառակ արկած, ընտանեկան անախորժություններ

Մարտակառք

Հարսանեկան խնջույք

Մատանի

Ուրախ հարսանիք

Մոծակ

Դատարկ խոսակցություններ

Մարգագետին կանաչ և փարթամ

Հաջողություն գործերում և հարստություն

Մարգագետին արևախանձ

Աղքատություն և ծանր հիվանդություն

Մարդիկ շատ

Ինքնուրույնության կորուստ, հիվանդություն

Մագնիս

Նշանավոր մարդու հետ կապվածություն և բարեկամություն

Մայր ողջ

Հոգսեր

Մայր մահացած

Աշխատանք և բարօրություն

Մայր նոր մահացած

Վիճակի փոփոխություն դեպի լավը

Մետաղադրամներ նոր

Հոգսեր

Մետաղադրամներ հնագույն

Պատահական հարստություն կամ գանձ

Մուրճ

Աշխատանք և հաջողություն գործերում

Մրջյուններ

Հաջողություն և ընտանեկան ուրախություն

Մարմար

Չվաստակած պատիվ, ինքնակոչություն

Մուշտուկ

Անսպասելիություն

Մուկ

Գաղտնի թշնամի

Միս տեսնել կամ ուտել խաշած

Բարօրություն

Միս հում

Հիվանդություն և տխրություն

Մորթիներ

Միապաղաղ և ձանձրալի կյանք
Մսագործ ձեռքին կացին կամ դանակ տեսնել

Վտանգ, ծանր հիվանդություն

Մեղր

Շահ և եկամուտ, այլ տարբերակով` խաղաղ, ուրախ հանգիստ կյանք

Մեդալ

Վատ համբավ, ամոթ

Մեքենաներ արտադրական

Հաջողություն արտադրությունում

Մրսել

Սիրային ժամադրություն

Մեռել

Հարստանալ

Միլիոնատեր

Գործ ունենալ ագահ, չար և խորամանկ մարդու հետ

Մահարձան

Մեծարանք և հանգիստ կյանք

Մերկ տեսնել իրեն

Հիվանդություն
Մերկ  տեսնել ուրիշին

Վեճեր և անախորժություններ
Միջատներ

Հոգսեր և անախորժություններ
Մկրատ ընտանիքավորների համար

Ընտանիքը կնեծանա
Մկրատ միայնակների համար

Ամուսնություն

Մանյակ վզնոց

Դավաճանություն
Մեղուներ

Եկամուտ և հարստություն

Մուր, մրոտվել

Նվաստացում, վարկաբեկիչ գաղտնիքի հայտնաբերում
Մոմեր վառվող

Հափշտակվածություն կրոնի և հավատի հարցերով
Մոմեր հանգած

Հաջողություն և հարստություն

Մահ

Երկարակեցություն
Մահացող

Եկամուտ
Մթություն

Անդորր և բարօրություն
Մառախուղ

Անորոշություն, դժվարություն

Մարդասպան

Ազատվել սպառնացող վտանգից
Մեկնում

Վիճակի փոփոխություն
Մանուշակ

Հաճելի ծանոթություն
Մուշտակ

Հաջողություն և հարստություն
Մրգատու այգի

Երջանիկ ամուսնություն և մեծ ընտանիք
Մրգեր տարբեր

Մեծ սերունդ ունենալ
Մատուռ

Մեծ ուրախություն
Մետաքս

Շահավետ առևտրական ձեռնարկում